Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել |armtimes.com|

armtimes.com: Հոկտեմբերի 6-ի առավոտյան Իսրայելի օդային հարձակման հետևանքով Գազայի կենտրոնում առնվազն 24 մարդ է զոհվել, 93-ը՝ վիրավորվել:

Հարձակումը տեղի է ունեցել Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա, որտեղ պատսպարվում են տեղահանված մարդիկ:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի գրասենյակը հայտարարել է, որ հարձակման ենթարկված կենտրոնները ՀԱՄԱՍ-ն օգտագործել է Իսրայելի դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու և իրականացնելու համար։

Լուսանկարում՝ պաղեստինցի երեխաները նստած են մզկիթի փլատակների վրա, որը ավերվել է իսրայելական հարվածի հետևանքով/ 3 սեպտեմբերի, 2024 թ/ Reuters.

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով