Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում հոկտեմբերի 15-ի ժամը 11.00-ից 14.00-ն, հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը X սոցցանցում:

«Գազա քաղաքի և Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներ, անցած օրերին մենք կոչ էինք անում Ձեզ տեղափոխվել հարավային գոտի ձեր անվտանգության համար: Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ Իսրայելի Պաշտպանության բանակը ժամը 11.00-ից 14.00-ն (Երևանի ժամանակով – խմբ.) այս ճանապարհի երկայնքով  որևէ գործողություն չի իրականացնի: Խնդրում ենք այդ ընթացքում օգտվել Գազայի հատվածի հյուսիսային մասից հարավ տեղափոխվելու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի էջում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով