Իսրայելը թիրախավորել է Հալեպի օդանավակայանը |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը չի գործում Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ առավոտյան Իսրայելը «օդային ագրեսիա է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ Միջերկրական ծովի կողմից»։ Հարձակման հետևանքով թռիչքուղին և օդանավակայանի շենքը վնասվել են:

Նշվում է, որ սա 2023 թվականի սկզբից Իսրայելի 22-րդ հարվածն է Սիրիայի տարածքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով