Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլլահի ենթակառուցվածքներին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, դիտակետին և արձակման կետին, որոնք պատկանում են Հեզբոլլահ շարժմանը: Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում։

Նշվում է, որ հարվածները եղել են ի պատասխան այսօր առավոտյան Լիբանանից արձակված երկու արկի։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են ահաբեկչական ենթակառուցվածքի, դիտակետի և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության արձակման կետի վրա՝ Ալ-Ադիսա շրջանում», – ասվում է բանակի Telegram ալիքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով