Իսրայելական բանակը Գազայի վրա թռուցիկներ է նետել՝ մարդկանց կոչ անելով չվերադառնալ իրենց տներ |news.am|

news.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թռուցիկներ է բաց թողել Գազայի հատվածի վրա՝ բնակիչներին կոչ անելով չվերադառնալ անկլավի հյուսիս, որը, ըստ ՑԱԽԱԼ-ի, մնում է հակամարտության գոտի՝ չնայած զինադադարին, հաղորդում է Times of Israel-ը:

Ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով ժամը 07.00-ին (Մոսկվայի ժամանակով 08.00-ին) իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադար է սկսվել։

«Իսրայելական բանակը թռուցիկներ է նետել Գազայի վրա՝ կոչ անելով բնակիչներին չվերադառնալ Գազայի հատվածի իրենց տները, քանի որ տարածքները շարունակում են մնալ ռազմական գոտիներ՝ չնայած ուժի մեջ մտած քառօրյա զինադադարին», – գրում է թերթը:

Ինչպես նշում է պարբերականը, պաղեստինյան իշխանությունները տեղահանված Գազայի բնակիչներին կոչ են արել հրադադարի մեկնարկից հետո վերադառնալ տուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով