Իսպանիան կճանաչի Պաղեստինը միայն այլ երկրների հետ համատեղ գործողությունների շրջանակում. Սանչես |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի կառավարությունը մայիսի 21-ին չի ճանաչի Պաղեստինը որպես պետություն, ինչպես ենթադրում էին առանձին ԶԼՄ-ներ, սակայն պլանավորում է դա անել առաջիկայում՝ այլ երկրների հետ միասին։ Այդ մասին La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։

Մասնավորապես, El Pais թերթը, հղում անելով կառավարական աղբյուրների, հաղորդել էր, որ Իսպանիայի և եվրոպական այլ երկրների իշխանություններ դիտարկում են մայիսի 21-ին Պաղեստինը որպես պետություն պաշտոնապես ճանաչելու հնարավորությունը։ Ըստ հրատարակության՝ Պաղեստինը պետք է ճանաչեին նաև Իռլանդիան, Մալթան և Սլովենիան։

«Դա (ճանաչումը) չի լինի հաջորդ երեքշաբթի օրը, – նշել է Սանչեսը: – Դա տեղի կունենա առաջիկա օրերին»:

Վարչապետը հետաձգումը բացատրել է այն բանով, որ Մադրիդն իր գործողությունները համակարգում է այլ երկրների հետ, որպեսզի «հայտարարություն անելու և համատեղ ճանաչելու հնարավորություն ունենա»։

Սանչեսը նաև հայտնել է, որ լուրջ կասկածներ ունի այն հարցում, որ Գազայի հատվածում պահպանվում են մարդու իրավունքները:

Օրերս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինը մինչև մայիսի վերջ։ Այժմ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից ավելի քան 140-ը։ Աշխարհի 95 երկրում գործում են պաղեստինյան դեսպանատներ և մշտական ​​ներկայացուցչություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով