Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել. շուրջ 3000 քմ խոտածածկ տարածք է այրվում

Երևանի Իսակովի պողոտայում 3000 քառակուսի մետր խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը մոտենում է:

Այս մասին հայտնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«19:02-ին 911 ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում հրդեհ է: Այրվում է շուրջ 3000 քառակուսի մետր խոտածածկ տարածք՝ եղեգ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է երկու մարտական հաշվարկ, երրորդը օգնության է մեկնում՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու»,- նշեց Սարգսյանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով