Իջևան և Ռուսթավի քաղաքները բարեկամության հուշագիր են ստորագրել |tert.am|

tert.am: Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի և Իջևանի քաղաքապետները ստորագրել են բարեկամության հուշագիր, հայտնում է newsgeorgia.ge կայքը։

Փաստաթուղթը ստորագրել են Նինո Լացաբիձեն և Արթուր Ճաղարյանը։ Արարողությանը մասնակցելու և բանակցություններ վարելու համար Վրաստան է ժամանել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը։

«Մեր քաղաքի նոր զարգացման փուլում կարևոր է միջազգային հարաբերությունների հաստատումը և նոր քաղաքների հետ բարեկամությունը», – ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն:

Հուշագիրը վերաբերում է տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման և քաղաքաշինության տարբեր հարցերի շուրջ համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով