Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստը, «Ազատության»-ը փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ առանց այլ մանրամասներ ներկաացնելու։

Նույն այս հատվածում հանձնաժողովները հանդիպել էին նաև 2023-ի նոյեմբերի 30-ին։

Թե ինչ ակնկալինքեր ունի Երևանն այս հանդիպումից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ հստակության ակնկալիքներ ունենք։

«Որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանը»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով