Իջևան-Դիլիջան ճանապարհին ծառեր են ընկել․ փրկարարները մասնատել են դրանք և հեռացրել ճանապարհից

Մարտի 31-ին՝ ժամը 04։48-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։
Մարտի 31-ին, ժամը 05։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ևս մեկ ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 10 գմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով