Իշխող կուսակցությունը արտահերթ ընտրություններում Ալիևին առաջադրել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու |tert.am|

tert.am: 2024 թվականի փետրվարի 7-ին  Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության թեկնածուն կլինի Իլհամ Ալիևը:

Այդ մասին APA-ին հայտնել է Կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդագովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին:

Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:

Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով