«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Freedom house»-ի՝ «Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ դատողությանը, թե մտահոգիչ է, որ իրավապահ մարմինները դրանցում հանցակազմ չեն տեսել, ասաց․

 ««Freedom house»-ը չունի այդ տվյալը, քանի որ օպերատիվ ստուգման փուլում է գտնվում հրապարակումը, Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում․ այս պահին ստուգվում են բոլոր տվյալները, փոխանցումները։ Առանձին ստուգողական գործողություններ են իրականացվում բանկային փոխանցումների վերաբերյալ»։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ինֆոքոմին» հայտնել էին, որ հրապարակումն ուղարկվել է Ներքին գործերի նախարարություն՝ ստուգողական գործողությունների։ ՆԳՆ-ից էլ պատասխանել էին, որ Ոստիկանության ԵՔ վարչության Կենտրոնի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում հանցանքի և զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով