armeniasputnik.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով հրավիրված ԱԺ փակ նիստում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Գլխավոր շտաբի պետը և ԱԱԾ սահմանապահ զորքերի գնդապետը ներկայացրին իրավիճակը Տեղ գյուղի շրջանում։ Քննարկվեցին զինված ուժերի և այլ ուժերի հետ կապված հարցեր։ Քննարկվեցին ՀՀ զինված ուժերի մարտունակության, կարողությունների վերականգնման ուղղված հարցերը։ Ակնհայտ է, որ դրական աշխատանքներ կատարվել են»,–ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ ակնհայտ են նաև բացթողումները, և այն ինչ կատարվել է Տեղ գյուղում, պետք է տեսնել միջանցքային տրամաբանության մեջ, այսինքն՝ ՀՀ–ն և Արցախը կապող միջանցքում է ամեն ինչ կատարվել։
Անդրադառնալով թերություններին նա նշեց, որ ԳՇ պետը դիվանագիտական և քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում, և դա քաղաքական իշխանության բացթողումներից է։