Ինչո՞ւ ԲԴԽ նախագահը չի ներկայացնում հարցը, այնպես արեք՝ գործուղումները չհամընկնեն. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Հարցն Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նա, սակայն, չէր եկել ԱԺ։ Հարցը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի համար Անդրեասյանի՝ հաճախակի ԱԺ չգալը նորմալ չէ:

«Ուզում եմ հասկանալ՝ ինչու պարոն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարևոր հարցը, ոնց որ նման դեպք էլի է եղել, կարծում եմ՝ կարևոր է, որ անձամբ ինքը գա դա անի», – նշեց Թորոսյանը:

Վիգեն Քոչարյանն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է:

Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Սա լավ առիթ է սրա մասին խոսելու, որպեսզի հնարավորինս նման  գործուղումները չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ, որովհետեւ կարեւոր է, որ անձամբ ԲԴԽ նախագահը դա անի»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով