Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այս օրերին բուհերում տեղի ունեցող ակցիաներին։ Նրա խոսքով՝ ակցիաների հետևանքով դասապրոցեսը չի խախտվել․
«Իմ տեղեկություններով դասապրոցես չի խանգարվում, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում երիտասարդների մի խումբ մի ակցիա է անում, մի խումբ այլ ակցիա է անում, իսկ բովանդակային մասով ամեն մարդ ինքն է որոշում։ Ինչպես տեսնում եք, մենք աշխատանքային ռեժիմով կարևորագույն հարցեր ենք քննարկում, ուսուցիչների հետ կապված, բուհերի հետ կապված, կրթական համակարգի հետ կապված, սպորտի հետ կապված։ Մենք աշխատանքային ռեժիմով շարունակում ենք գնալ առաջ՝ ի շահ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների»։