tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին նախազգուշացրել է «ուրիշների հաշվին արկածախնդրության» հետևանքների մասին, գրում է Anadolu գործակալությունը:
«Աթենքն իրեն անհանգիստ է պահում: Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին: Լարվածության նոր փուլը սկսվել է օգոստոսի 23-ին, երբ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Հունաստանը ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ ռուսական արտադրության С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել՝ թիրախավորելու թուրքական F-16-ները։ Հունաստանը հերքում է դա։