Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան |armenpress.am|

armenpress.am: Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին հաղորդում է  ՌԻԱ նովոստին։

«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», – գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով  լուսանկարը:

Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել: Զրույցը տեւել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Հռոմի պապի հետ հանդիպման էին եկել նաև մասկի չորս երեխաները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով