Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը |tert.am|

tert.am: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,-ասել է Կիրակոսյանը։

Նա չկարողացավ ասել, թե ինչու է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, նշելով, սակայն, որ այդ հարցի շուրջ լուծումներ կան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով