Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին

Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների, ինչպես նաև ՀՀ կրթության՝ 2030 թվականի զարգացման պետական ծրագրերով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ:

2024թ. նոյեմբերի դրությամբ ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ապահովված են ԿԳՄՍ ենթակայության 107 ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերի շուրջ 458 հանրակրթական դպրոցներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում օրերս ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին: Նախարարը նաև զրուցել է սովորողների և ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ  հետաքրքրության ավելացմանը:

Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը: Նրանք նաև նշել են, որ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը  էապես կխթանի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը և հնարավորություն կտա որոշել սովորողի կարողունակությունների աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների և չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների: Ուսուցման ընթացքում լաբորատոր աշխատանքների անցկացումը կարևոր է նաև երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով