Թրամփը Ռոբերտ Քենեդի Կրտսերին առաջադրել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի Կրտսերին առաջադրել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում:

Թրամփը կարծիք է հայտնել, որ ամերիկացիները չափազանց երկար ժամանակ «տառապել են արդյունաբերական սննդի համալիրի և դեղագործական ընկերությունների պատճառով, որոնք խաբեության և ապատեղեկատվության են դիմել հանրային առողջության հարցերում, և Քենեդին կլուծի այդ խնդիրները»:

Քենեդի Կրտսերի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։ Նախկին դեմոկրատ Քենեդին այս տարի միացավ նախագահական մրցավազքին որպես անկախ թեկնածու, իսկ որոշ ժամանակ անց հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը Թրամփի օգտին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով