Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն» |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն»: Այս մասին գրում է news.sky.com-ը:

«Շատ են խոսում Ֆիլադելֆիայում զանգվածային խաբեության մասին: Իրավապահ մարմինները գալիս են», – Truth Social սոցցանցում գրել է նախագահաի թեկնածուն:

Սակայն Նահանգի ոստիկանությունն ու շրջանային դատախազ Լարի Կրասները հերքել են դա՝ ընդգծելով, որ Թրամփի պնդումներն «անհիմն» են:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը, ինչպես սպասվում է, կորոշի պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով