Թրամփը շնորհավորանքներ է ստանում. Ուկրաինայի նախագահը նշել է՝ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու |aysor.am|

aysor.am: Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է. «Պատրաստ ենք միասին աշխատել չորս տարի՝ խաղաղության և առավել բարգավաճման համար»։

 Ուկրաինայի նախագահ Զելինսկին ևս շնորհավորել է՝ նշելով. «Անհամբեր սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»։ 

«Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում։ Հուսով եմ, որ մենք դա միասին կգործադրենք։

Մենք անհամբեր սպասում ենք ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ։ Մենք ապավինում ենք Ուկրաինային ԱՄՆ շարունակական աջակցությանը», – X-ի իր էջում գրել է Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով