Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ բացօթյա հանրահավաք է անցկացրել |news.am|

news.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ բացօթյա հանրահավաք է անցկացրել անզրահաթափանց ապակիներով շրջապատված։ Հանրահավաքը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի նահանգում, Էշբորո քաղաքում, Փենսիլվանիայում, Բաթլեր քաղաքում տեղի ունեցած մահափորձից հետո առաջին անգամ, տեղեկացրել է CBS News-ը։

Թրամփը բարձրացել է բեմ՝ շրջապառված անզրահաթափանց ապակիներով։ Հանրահավաքում շատ էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք շրջապատել էին միջոցառման վայրը բազմաթիվ դիպուկահարներով, այն վայրում, որտեղ նախկին նախագահը ելույթ է ունեցել չորեքշաբթի։

Դաշնային իրավապահ մարմիների երկու աշխատակցի խոսքով՝ գործադրված էին Գաղտնի ծառայության մի շարք միջոցներ՝ դիպուկահարների դեմ պայքարի խմբեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ինչպես նաեւ հակահետախուզության խմբեր։

Անզրահաթափանց ապակու օգտագործման պրակտիկան բացօթյա միջոցառումների ժամանակ սովորաբար կիրառվում է գործող նախագահների համար, բայց, իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, Գաղտնի ծառայությունը բացառություն է արել Թրամփի դեմ մահափորձից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով