Թուրք իրավապաշտպան Օսման Քավալան ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ առանց ներման իրավունքի |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի դատարանն առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման է դատապարտել 65-ամյա հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Քավալային։ Նա մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու համար։

Լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն գործով անցնող ևս 7 մեղադրյալ դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:

Դատարանի որոշումը խիստ քննադատության է արժանացել, այդ թվում՝ արևմտյան դիվանագետների կողմից։

Թուրքիայի դատախազության պնդմամբ՝ 2017 թ. նոյեմբերից առանց դատավճռի անազատության մեջ գտնվող Օսման Քավալան ֆինանսավորել է 2013 թ. ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով