Թուրքիան և Իսրայելը 71 տարի անց ավիացիոն համաձայնագիր կստորագրեն |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Իսրայելը հուլիսի 7-ին համաձայնագիր կստորագրեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Երկկողմ փաստաթուղթը կստորագրվի 71 տարվա մեջ առաջին անգամ։

«Նոր համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները Անկարայի հետ և թույլ կտա իսրայելական ավիաընկերություններին վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա։ Նման փաստաթուղթ ստորագրվում է առաջին անգամ` 1951 թվականից ի վեր »,-ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի ստորագրումը համաձայնեցվել է Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչության և թուրքական կառույցների միջև բանակցությունների ընթացքում, ինչպես նաև տրանսպորտի նախարարությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներից հետո:

Համաձայնագրի շրջանակներում կվերսկսվեն թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել, ինչպես նաև իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի թուրքական օդանավակայաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով