Թուրքիան Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ վաղը կքննարկի նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի պաշտոնատար անձինք Անկարայում մայիսի 25-ին կհանդիպեն Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության հայտերը քննարկելու, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, շաբաթ օրը հեռախոսազրույց էր ունեցել այս երկու երկրների առաջնորդների հետ և քննարկել իր մտահոգությունները։

Թուրքիան պնդում է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան սատարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց և Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին, որին Անկարան մեղադրում է 2016 թ-ին պետական հեղաշրջման փորձի համար։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով