Թուրքիան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալը․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող հեղուկ բնական գազի ծավալները։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

«Առաջիկայում մենք ցանկանում ենք ավելի շահավետ պայմաններով մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալները։ Մենք պատրաստ ենք համագործակցել ամերիկյան հեղուկ բնական գազի՝ տարածաշրջանի երկրներ մատակարարելու հարցում», – ասել է Էրդողանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով