tert.am: Թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) անհատույց նվիրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Գործարարներն ու հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում ներդրել են մեծ ու փոքր միջոցներ այս նպատակին հասնելու համար։ Baykar-ը չի ընդունի TB2-ի համար վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- ասվում է թուրքական ընկերության հաղորդագրության մեջ։