Թուրքիան մայիսի վերջին ավիաընկերություն կգործարկի ռուսաստանցիների համար

Թուրքական իշխանությունն աշխատում է նոր՝ Southwind ավիաընկերության գործարկման վրա, որը տեղակայված է լինելու Անթալիայում և Ռուսաստանից զբոսաշրջիկների է փոխադրելու, գրում է «Կոմերսանտը»։ Աշխատանքի մեկնարկը պլանավորվում է մայիսի վերջին։

Նշվում է, որ նախնական փուլում Southwind-ը շահագործելու է հիգ Airbus ինքնաթիռ։

Ավելի վաղ թուրքական մամուլը գրում էր, որ Թուրքիայի իշխանությունը եռաստիճան պլան է քննարկում զբոսաշրջային ոլորտին օգնելու համար։ Ապրիլի սկզբին հաղորդվում էր, որ Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների փոխադրմամբ զբաղվող զբոսաշրջային ընկերություններին կարող է $300 մլն ընդհանուր վարկային աջակցություն ցուցաբերվել։ Աջակցությանը միջոցների մասին հայտարարելու է մայիսին։ Դրանց արդյունքում՝ թուրքական իշխանությունը հույս ունի մինչև 2 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ ներգրավել։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով