factor.am: Թուրքիային մատակարարվող ռուսական գազի 25 տոկոսի դիմաց ռուբլով վճարելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում առաջիկայում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիան Ռուսաստանից գնվող բնական գազի 25 տոկոսի դիմաց վճարելու է ռուբլով։ Համապատասխան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկայում»,- ասել է Դյոնմեզը։
Նա հավելել է, որ այդ միջոցը կնվազեցնի դոլարի կարիքն ու ծախսերը։