Թուրքիան կհետևի ՌԴ դեմ պատժամիջոցներին, եթե ՄԱԿ-ը հաստատի դրանք․ Չավուշօղլու

Թուրքիան կհետևի Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներին, եթե դրանք հաստատվեն ՄԱԿ մակարդակով, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան կհետևի բոլոր պատժամիջոցներին, որոնք համաձայնացվել և հաստատվել են ՄԱԿ մակարդակով», – ասել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի գործողություններն այս ուղղությամբ հիմնված են միջազգային իրավունքի նորմերի վրա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում դեռ պահպանվում է հրադադարի հավանականությունը՝ չնայած ներկա իրավիճակի բարդությանը, և Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների միջև նոր բանակցությունների կազմակերպման համար։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով