tert.am: Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով KAAN ազգային մարտական ինքնաթիռ, մենք այսօր ականատեսն ենք պաշտպանության և ավիացիայի ոլորտում պատմական օրերից մեկին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ապագայի հարյուրամյակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) մայրաքաղաք Անկարայում՝ իր ինքնաթիռները ներկայացնելու նպատակով, ներառյալ KAAN-ը, գրել է «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը կփոխարինի նաեւ Թուրքիայի զինված ուժերում առկա ամերիկյան F-16 կործանիչներին։ «KAAN»-ը կհամալրվի տեղական զինամթերքով։
Ինքնաթիռը, որի համար նախագիծը սկսվել է 2016 թվականին, գործարկվել է մարտին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում