Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության  կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Էրդողանը:

Նա  հավելել է, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։

Ավելի ուշ իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․

«Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է գործել. Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ հարաբերությունների խզման մասին չեն ծանուցվել»,- նշված է լրատվամիջոցի հաղորդագրությունում։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով