Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի խնդիրներն են քննարկել |factor.am|

factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան և Աթենքը պետք է միասին աշխատեն՝ լուծելու իրենց խնդիրները, որոնք, նրա խոսքով, չեն սահմանափակվում արևելյան Միջերկրականի ծովային սահմանների և իրավասության շուրջ տարաձայնություններով, գրում է Daily Sabah-ը։

Աթենքում իր հույն գործընկեր Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում Ֆիդանն ասել է, որ երկու երկրները ջանքեր են գործադրում միմյանց ավելի լավ հասկանալու կարևորագույն հարցերի շուրջ, նաև ընդգծել «իրատեսորեն» գործելու և Էգեյան ծովում իրենց խնդիրները «ճիշտ ախտորոշելու» անհրաժեշտությունը։

«Մենք կարող ենք նպաստել մեր ժողովրդի փոխադարձ բարեկեցությանը win-win՝ շահեկան քաղաքականությամբ, հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Ֆիդանը՝ նկատի ունենալով Ուկրաինայում և Պաղեստինում շարունակվող հակամարտությունները։ «Թուրքիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, որ փոխանակումը պետք է արդար լինի Արևելյան Միջերկրական ծովում»,- հավելել է թուրք պաշտոնյան։

Ֆիդանը կրկնել է Անկարայի տեսակետը, որ Կիպրոսի շուրջ վեճը լուծելու դաշնային մոդելն այլևս կենսունակ չէ՝ կոչ անելով լուծել երկու պետությունների տարբերակը։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով