Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Անկարայում բանակցություններ են վարել |armenpress.am|

armenpress.am: Անկարայում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հանդիպումը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումները տեղի են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված ֆորմատներով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկմանը զուգահեռ, անդրադարձ է կատարվել նաև  Ուկրաինայում, Սիրիայում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին:

Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով Իսրայելի կողմից Թուրքիա այց էր եղել  2010 թվականին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով