Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։ Ընդգծվել է, որ «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները, որոնք ծառայում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը»։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաները, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով