Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են |factor.am|

factor.am: Նյու Յորքում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է , որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնացել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով եռակողմ հանդիպմանը։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի տանը  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

«Աստանայի ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպում ենք անցկացրել։ Շարունակում ենք դիվանագիտական ջանքերը բոլոր ոլորտներում՝Սիրիական ճգնաժամի մշտական քաղաքական կարգավորում գտնելու համար»,-գրել է Չավուշօղլուն թվիթերյան իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով