Թուրքիայի նախագահ Էրդողանը չեղարկել է նախընտրական հանրահավաքները |hy.armradio.am|

hy.armradio.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ չեղարկել է չորեքշաբթի և հինգշաբթի իր ծրագրված նախընտրական հանրահավաքները՝ առողջական պատճառներով։

«Այսօր ես կհանգստանամ տանը՝ բժիշկների խորհրդով»,- չորեքշաբթի գրել է Էրդողանը Թվիթերի իր էջում։

Ավելի ուշ Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Էրքան Կանդեմիրն ասել է, որ Էրդողանը հինգշաբթի օրը տեսահոլովակով մասնակցելու է հարավային Մերսին նահանգի Աքքույու ատոմակայանում կայանալիք արարողությանը։

«Մեր Մերսինի հանրահավաքը նույնպես նախատեսվում է անցկացնել ապագայում», — գրել է նա Թվիթերում։

Երեքշաբթի ուշ երեկոյան Էրդողանը ուղիղ եթերում իրեն վատ է զգացել, հեռարձակումն ընդհատվել է։

Այս ընտրություններն ամենամեծ ընտրական մարտահրավերն են ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց ղեկավարի համար։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարող է պարտվել երկու տասնամյակ իշխանությունից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով