Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքում է Էրդողանի սրտի կաթվածի մասին լուրերը |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է երկրի ղեկավարի մոտ սրտի կաթվածի մասին լուրերը:

«Սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե նախագահ Էրդողանը իբր սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ։

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, ում խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը, նախագահի առողջական վիճակը լավ է, նա թեթեւ մրսածություն է ունեցել։

Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Էրքան Քանդեմիրն այսօր տեսահոլովակով հաստատել է, որ Էրդողանը հինգշաբթի օրը մասնակցելու է Աքքույու ատոմակայանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բացի այդ, վաղը նախատեսված հանրահավաքը հետաձգվել է։

Նախօրեին նա հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին ուղիղ եթերում, սակայն եթերն անակնկալ դադարեցվել է, քանի որ նախագահը վատացել է։ Երկար դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր ու ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով