Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է  սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Այս մասին hայտնում են Թուրքիայի նախագահականից:

Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի «հացահատիկային միջանցքի» նման համաձայնություն ձեռք բերել Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Էրդողանը նշել է, որ միակողմանի «հանրաքվեները» կխանգարեն դիվանագիտական գործընթացը վերակենդանացնելու ջանքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով