hetq.am: Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
«Պրահայից վերադառնալուց հետո այն կուղարկեմ արտաքին գործերի հանձնաժողովին։ Հույս ունեմ, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ կմտնի խորհրդարանի օրակարգ, և պատգամավորները կկայացնեն իրենց որոշումը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է Anadolu պետական գործակալությունը։
Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ դաշինքի անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը:
Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։
Ավելի մանրամասն` hetq.am-ում։