Թուրքիայի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 104-ի՝ հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ իշխանությունները լի են վճռականությամբ՝ կարճ ժամանակում վերականգնել աղետից ավերված շրջանները:

«Մեր նպատակն է առաջիկա երկու ամիսներին սկսել 244 000 շենքի և 75 000 գյուղական տների շինարարությունը»,- ասել է Էրդողանը, հավելել՝ դրանցից 22 հազարի շինարարությունն արդեն սկսվել է։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկրաշարժից տուժած շրջաններում նախատեսվում է 488 հազար նոր տան կառուցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով