Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցությանը դեռևս դեմ է հանդես գալիս միայն Թուրքիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով