Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի գծից»

Վերջին 4 տարիներին եղել են միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Բաքվում։

«Նաև այս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, Վրաստանը դարձավ Եվրամիության անդամության թեկնածու»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։

Հաքան Ֆիդանը նշել է, որ անհրաժեշտ քննարկումներ են անցկացվել երկրների միջև համագործակցությունն առաջ մղելու համար. «Մենք պատրաստ ենք ամեն հարցում անել հնարավորը»։

«Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ առումով կարևոր է, այս առումով մենք ակնկալում ենք ընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացմանը»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով