Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման կապակցությամբ։

«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Ինչպես մենք միշտ ընդգծել ենք` Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է Պաղեստին պետության ճանաչման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով