Թումանյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող բոլոր անձինք հարցաքննվել ու ազատ են արձակվել |factor.am|

factor.am: «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամների և այլ քաղաքացիների միջև երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Վերջինիս խոսքով` այս պահին արգելանքի տակ գտնվող անձ չկա, Ոստիկանությունից Քննչական կոմիտե տարված բոլոր 11 անձինք հարցաքննվել ու ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ահազանգել է, որ հարձակվել են իրենց խմբակցության անդամների վրա, և նրանցից երկուսը տարվել են Ոստիկանություն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով