Թեհրանը դրական է գնահատում Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցը |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին այսօրվա իր ճեպազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին, գրում է Մեհր գործակալությունը։ Խոսելով Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած մեկնաբանություններին և Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին հաղորդագրություններին, Քանանին հայտարարել է, որ ԱԳՆ-ում դիվանագիտական պաշտոնների փոփոխությունն ու վերափոխումը սովորական է, և ոչ մի նոր բան չկա Ադրբեջանի  հետ կապված։

Ըստ Քանանիի՝ Իրանը միշտ ընդգծել է քաղաքական շրջանակների և երկխոսության դիմելու անհրաժեշտությունը ու հավելել, որ չնայած առաջացած լարվածությանը՝ Թեհրանը փորձել է թյուրիմացությունները հարթել երկխոսության ճանապարհով։ Բաքվի կողմից վերջին քայլերն անվանելով շտապողական ու անարդյունավետ՝ Քանանին հայտարարել է, որ Իրանը դրական է գնահատում Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների վերջին հեռախոսազրույցը։

Հիշեցնենք, որ երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով