Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում երեկ՝ ապրիլի 7-ի գիշերը, ավտոմեքենա է մխրճվել ամբոխի մեջ։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Ըստ Իսրայելի ոստիկանության՝ «ահաբեկիչը» 45-ամյա արաբ իսրայելցի է՝ Քաֆր Գասեմ անունով։ Վերջինս վարել է մեքենան ծովափի մոտակայքում։
«Տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով իտալացի զբոսաշրջիկ է զոհվել, ևս 7 անձ վիրավոր է»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով ենթադրյալ ահաբեկիչը ավտոմեքենայով հարձակում է նախաձեռնել և կարծես փորձել է զենքը ձեռքն առնել, որ կրակ բացի Քոֆման փողոցում ու հարակից Չարլզ Քլոր զբոսայգում, որը հայտնի ծովափնյա զբոսավայր է։ Նա չեզոքացվել է։
Վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ վիրավորներից միայն երեքն են հոսպիտալացված, բոլորը լավ վիճակում են:
Իսրայելի ԱԳՆ-ն ևս այդ դեպքն անվանել է ահաբեկչական հարձակում։
Լուսանկարը՝ AP