Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. քաղաքացիները 10-րդ գիշերն անընդմեջ բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը Վրաստանի կառավարությունը հրաժարվում է եվրաանդամակցության բանակցությունների մեկնարկից:

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:

Թբիլիսիի տարբեր վայրերից ուսանողները երթով շարժվում են դեպի Ռուսթավելի պողոտա:

Հանրապետության հրապարակից Ռուսթավելիի պողոտայի ուղղությամբ երթով շարժվում են տարբեր դավանանքների հոգևորականներ։ Նրանց ձեռքի պաստառի վրա գրված է. «Միասին հանուն իսկական խաղաղության»։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին, նոր, ազատ ու արդար ընտրությունների անցկացում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով