Թբիլիսին ու Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Ագիլ Գուրբանովը և Ռամիզ Թաիրովը Վրաստանում հանդիպում են ունեցել իրենց վրաց պաշտոնակից Գիորգի Խաինդրավայի և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլիի հետ։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ պաշտոնյաները քննարկել են հարևան երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

«Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հարցեր», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով